«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, փետրվարի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ եւ Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը:
«Երեւան Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























