Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի Իսրայելին կոչ է արել դադարեցնելու հարևան Լիբանանի ռմբակոծությունը՝ «քանի դեռ այն չի փլուզվել», հաղորդում է AFP-ն։
«Նեթանյահուի կառավարությունը տարածաշրջանի բոլոր ճգնաժամերի կենտրոնում է»,- ասել է նա իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ մամուլի ասուլիսում։ «Զավթողական քաղաքականություն վարող Իսրայելն օգտագործում է այժմյան պատերազմը՝ իր կեղտոտ պատերազմը Լիբանան տեղափոխելու համար։ Իսրայելական հարձակումները պետք է դադարեցվեն, քանի դեռ Լիբանանի պետությունը չի փլուզվել»,- ասել է Ֆիդանը, զգուշացնելով, որ եթե դա տեղի ունենա, խոր ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի, հատկապես՝ հարևան երկրների վրա։
Նրա խոսքով՝ Լիբանանում մարդկանց զանգվածային տեղահանությունը բացարձակապես անընդունելի է։
Լիբանանն անցյալ շաբաթ ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ, երբ Հըզբոլլահը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։
Իսրայելը, որը շարունակում էր հարվածել Լիբանանին նույնիսկ պատերազմից առաջ՝ չնայած 2024 թվականի հրադադարին, այդ ժամանակվանից ի վեր սկսել է ավիահարվածներ և ցամաքային զորքեր տեղակայել սահմանամերձ շրջաններում։
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ բռնության հետևանքով զոհվել է ավելի քան 687 մարդ, մինչդեռ ավելի քան 800 հազար մարդ գրանցվել է որպես տեղահանված։





























