Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի բնակելի թաղամասին Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածի հետեւանքով 12 մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է աղբյուրը Լիբանանի շտապօգնության ծառայությունում։
«Սայդա քաղաքի ալ-Հիբա թաղամասին Իսրայելի ռազմական ինքնաթիռների հասցրած հարվածները թիրախավորել են բազմահարկ շենքի բնակարանը, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ, կան վիրավորներ»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թվում են հինգ երեխա, այդ թվում՝ նույն ընտանիքից չորս աղջիկ։
Աղբյուրն ընդգծել է, որ ավիահարվածները զգալի վնաս են հասցրել շենքին եւ շրջակա կառույցներին, որտեղ մարդիկ են գտնվել։
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Իսրայելի բանակը հարվածել է Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող Սանտերեզ շրջանին։





























