Մերձավոր Արեւելքում միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը խիստ զգայուն է, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հույս ունի, որ այն կլուծվի։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Կարծում եմ՝ իրավիճակը շատ նուրբ է. մենք ականատես ենք հերթական հակամարտության բռնկմանը, որում միջուկային գործոնը նշանակալի է։ Հետեւաբար, կարծում եմ՝ մեզ բոլորիս համար պարզ է, որ մինչեւ ողջամիտ համաձայնության հասնելը, մենք միշտ քայլելու նք խաղաղության եւ պատերազմի միջեւ նուրբ գծով»,- ասել է նա՝ պատասխանելով Մերձավոր Արեւելքում միջուկային աղետի հավանականության մասին հարցին։

«Այժմ պատերազմ է ընթանում, այն շարունակվում է, եւ մենք հույս ունենք, որ այն կավարտվի որքան հնարավոր է արագ։ Այնուհետեւ մենք կվերադառնանք բանակցություններին, ինչն անհրաժեշտ է»,- ավելացրել է Գրոսին։