Միացյալ Նահանգները որեւէ հավաստի տեղեկություն չունի Հորմուզի նեղուցի ականապատման վերաբերյալ, մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նա հայտնել է, որ Վաշինգտոնը հստակ ապացույցներ չունի, որ Իրանն ականապատել է նեղուցը։ Հեգսեթն ընդգծել է, որ ոչ մի նավ ականների կամ նմանատիպ խոչընդոտների չի հանդիպել։
Ավելի վաղ նման դիրքորոշում էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ ամերիկյան կողմը որեւէ տեղեկություն չունի ականապատման վերաբերյալ։
Մարտի սկզբին իրանցի պաշտոնյաները հնարավոր են համարել Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ավելի ուշ նշել է, որ նեղուցը պաշտոնապես բաց է մնում, չնայած շատ նավեր խուսափում են այն անցնել՝ գրոհների ռիսկի պատճառով։
Իրավիճակի սրման ֆոնին երկրի Միջազգային էներգետիկ գործակալությունը համաձայնել է իր ռազմավարական պաշարներից բաց թողնել մոտ 400 միլիոն բարել նավթ՝ համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու համար։





























