Երեւան-Սեւան ճանապարհի 42-րդ կմ-ին, փետրվարի 16-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























