ՆԱՏՕ-ն ամերիկյան «Patriot» հակահրթիռային պաշտպանության ևս մեկ համակարգ է տեղակայում Թուրքիայի հարավային Ադանա նահանգում։ Այնտեղ գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված են Միացյալ Նահանգների և այլ երկրների անձնակազմեր, հայտնում է «Reuters»-ը:
Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը և սահմանակից է Իրանին, անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «Patriot» համակարգ է տեղակայել հարավարևելյան Մալաթիա նահանգում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտակայքում: Այս քայլն իրականացվում է հակաօդային պաշտպանության ուժեղացման միջոցառումների շրջանակում՝ ուղղված Իրանում ընթացող պատերազմով պայմանավորված հրթիռային սպառնալիքներին:
Ադանայում է գտնվում թուրքական «Ինջիրլիք» ավիաբազան, որտեղ տեղակայված են Միացյալ Նահանգների, Կատարի, Իսպանիայի և Լեհաստանի անձնակազմերը, ինչպես նաև թուրքական զորքերը:
Բացի մեր օդային տարածքն ու քաղաքացիներին պաշտպանելու համար ձեռնարկված ազգային քայլերից, Ադանայում ևս մեկ Patriot համակարգ է տեղակայվում։ Այն պատվիրվել է Գերմանիայի Ռամշտայն քաղաքում գտնվող Դաշնակիցների ավիացիոն հրամանատարության կողմից և կգործի այնտեղ արդեն եղած իսպանական Patriot համակարգին զուգահեռ։





























