Իրանի գազային ենթակառուցվածքների վրա հարձակումը տարածաշրջանում հակամարտության նոր փուլ է բացել։ Դրա մասին հայտարարել է Իրանի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Թշնամին զայրացած է,-X-ում գրել է Ղալիբաֆը, -և ցանկանում է թաքցնել մարտադաշտում իր անհաջողությունները՝ հարձակվելով ենթակառուցվածքների վրա»։ «Նրանց համար դա ինքնասպանություն է»,- շեշտել է Ղալիբաֆը։ Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի նախագահը, «ուժի մեջ է մտել «ակն ընդ ակն» սկզբունքը, և սկսվել է հակամարտության նոր մակարդակ»։
Չորեքշաբթի Իրանի Բուշեր նահանգի Ասալույե շրջանի ղեկավարը հայտնել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հարվածների արդյունքում Հարավային Փարս գազի հանքավայրի մի քանի օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։





























