Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը մարտի 20–ին պաշտոնապես հրավիրվել է մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը, որը տեղի կունենա մարտի 22–ին։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Գարեգին Բ–ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:





























