Հերթիի կառավարման դպրոցը (Hertie School of Governance ) փետրվարի 20-ից մարտի 9-ը Ադրբեջանից, Հայաստանից եւ Վրաստանից հանրային ծառայության 25 երիտասարդ իրավաբանների համար Բեռլինում անցկացնելու է դասընթաց` Հարավային Կովկասում իրավական բարեփոխումների հարցերը քննարկելու եւ իրենց իրավական գիտելիքները եւ պրակտիկ իրավաբանական ընդունակությունները զարգացնելու նպատակով: Սեմինարի ծրագրի ուշադրության կենտրոնում են գերմանական իրավունքի մեթոդաբանությունը, իրավունքի համեմատությունը եւ օրենսդրության ուսմունքը: Գիտական եւ գործնական մթնոլորտում ձմեռային ակադեմիայի մասնակիցները հնարավորություն են ստանում բարելավել օրենքի ձեւակերպման իրենց ընդունակությունները,հիմնական իրավաբանական սկզբունքները: Քննարկվում են նաեւ պետության տեսության եւ իրավական պետության իրավական հիմքերը, համապատասխան դասընթացի միջոցով խթանվում են բանակցելու եւ շնորհանդես կատարելու ունակությունները:
Նշենք, որ արդեն երրորդ անգամ դպրոցը կազմակերպում է «Բարեփոխման իրավաբաններ. իրավական երկխոսություն` հանուն իրավական բարեփոխման» (Transformation Lawyers – Legal Dialog for Legal Transformation) վերնագրով ձմեռային ակադեմիան: Նախաձեռնությանն օժանդակում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` Կովկասյան նախաձեռնության «Հարավային Կովկասի իրավական եւ դատական բարեփոխումների խորհրդատվություն» ծրագրի շրջանակում:




























