ԱՄՆ զինված ուժերը թաքցնում են Իրանի դեմ ագրեսիայի ընթացքում զոհվածների և վիրավորների իրական թիվը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Ձեր սխալ քաղաքականության պատճառով ամերիկացի զինվորներն ամեն օր զոհվում են ձեր սանձազերծած պատերազմում և խեղդվում սեփական արյան մեջ, իսկ դուք խուսափում եք ամերիկացի ժողովրդին և նրանց ընտանիքներին զոհերի ու վիրավորների իրական վիճակագրությունը ներկայացնելուց՝ խստորեն գրաքննելով պատերազմի մասին լուրերը։ Եթե ձեր հանցագործ բանակը ժամանակին և ճշգրիտ ներկայացնի զոհվածների ու վիրավորների իրական տվյալները, ապա, բացի ձեր վախկոտ ու երկչոտ բանակի փլուզումից և զինվորների՝ հրամանատարներին չենթարկվելուց, դուք կբախվեք Ամերիկայի սեփական ժողովրդի վճռական դիմադրությանը, որը թույլ չի տա ձեզ իրենց զավակներին մահվան ուղարկել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զոլֆաղարին, նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

«Քաղաքական գործիչնե՛ր, հատկապես [Դոնալդ] Թրամփ, Ամերիկայի անխոհեմ նախագահ։ Դուք չեք կարող մեդիա-կրկեսի օգնությամբ հաջողության հասնել հզոր Իրանի դեմ այս պատերազմում և ագրեսիայում»,- հավելել է նա։