Իրանի ՀՕՊ համակարգերը երկուշաբթի օրը երկրի հարավում գտնվող Բանդար Աբաս քաղաքի շրջանում ամերիկյան երկու ԱԹՍ են խոցել՝ խոցված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասցնելով 129-ի։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ ահաբեկչական բանակի 2 մարտական անօդաչու սարքեր են հայտնաբերվել և ոչնչացվել բանակի ՀՕՊ համակարգերի կողմից՝ նախքան Բանդար Աբաս նավահանգստում Ռազմածովային ուժերի ստորաբաժանումների վրա հարձակվելը։ Հաշվի առնելով այս 2 անօդաչուները՝ խոցված դրոնների ընդհանուր քանակը հասել է 129 միավորի», - մամուլի ծառայության հայտարարությունն է մեջբերում Tasnim գործակալությունը։