Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Իրանի շուրջ ստեղծված հակամարտության իրավիճակը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Արաղչին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը «ծանրակշիռ դիվանագիտական և այլ աջակցության», այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարման համար: Լավրովն իր հերթին ընդգծել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանին հասցվող հարվածների կատարյալ անթույլատրելիությունը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն անընդունելի ռիսկեր են ստեղծում ատոմակայանի ռուսաստանցի անձնակազմի համար:

Նախարարությունից հայտնել են, որ Մոսկվան և Թեհրանը մտահոգված են, որ Իրանի շուրջ հրահրված հակամարտությունը կարող է տարածվել դեպի Կասպից ծովի ջրային տարածք։