Ահվազի (քաղաք Իրանում) բնակիչները «կենդանի շղթա» են կազմել «Ռամին» էլեկտրակայանի շուրջ՝ ի նշան Իրանի կենսական նշանակության ենթակառուցվածքներին աջակցության և սպառնալիքներին դիմակայելու վճռականության։ Այս մասին հայտնում է Press TV-ն։

«Ռամին» ջերմաէլեկտրակայանը Իրանի խոշորագույն էներգետիկ օբյեկտն է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր լայնամասշտաբ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ համակարգին, իսկ ավելի ուշ հայտարարել էր, որ հինգ օրով կասեցնում է հարվածները՝ նշելով, որ «բանակցությունների ժամանակը չէ»։ Միևնույն ժամանակ Թեհրանը պնդում է, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի վարվել։