ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը առաջին անհրաժեշտության ապրանքների գների զգալի աճ է ստեղծել Հնդկաստանում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Երկրի հյուսիսային շրջանների բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են դժգոհում սննդի, ջրի և վառելիքի թանկացումից։ Նրանց խոսքով՝ հիմնական ռեսուրսների արժեքը բարձրացել է պատերազմով պայմանավորված էներգետիկ ճգնաժամի ֆոնին։

Գների աճի հիմնական պատճառը նավթի և գազի թանկացումն է, ինչն ազդել է ոչ միայն վառելիքի, այլև սննդամթերքի և նույնիսկ շշալցված ջրի արժեքի վրա։

Փորձագետները նշում են, որ Հնդկաստանը՝ որպես էներգակիրների խոշոր ներկրող, հատկապես զգայուն է նման ճգնաժամերի նկատմամբ։ Մատակարարումների խաթարումն ու համաշխարհային շուկաներում տիրող անկայունությունն ուղղակիորեն անդրադառնում են բնակչության առօրյա կյանքի վրա։