Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների հետևանքով վնասվել է համաշխարհային ճանաչում ունեցող իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի տունը։

«Միթե՞ Քիառոստամիի տունն այն «անմիջական սպառնալիքի» մի մասն էր, որի մասին խոսում էր Միացյալ Նահանգները։ Իրականությունն այն է, որ այս ամերիկա-իսրայելական «քմահաճույքների պատերազմն» ուղղված է ոչ միայն պետության, այլև մեր խոր արմատներ ունեցող մշակույթի, քաղաքակրթության և ինքնության դեմ։ Այդուհանդերձ, Իրանը, որն իր ուժը քաղում է հենց այդ արմատներից, ծնկի կբերի իր թշնամիներին»,— X սոցիալական ցանցում գրել է Բաղային։

Քիառոստամին, ով «Բալի համը» ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին», հայտնի է նաև «Խոշոր պլան» և «Որտե՞ղ է ընկերոջ տունը» կինոնկարներով։