Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է Լիբանանին այնպիսի ավերածություններ հասցնել, ինչպիսիք հասցրել է Գազայում, հայտնում է The Independent-ը:
Սանչեսը, ով ելույթ է ունեցել խորհրդարանի ստորին պալատում՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումը պարզաբանելու համար, նշել է նաև, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շատ ավելի կոշտ գիծ է որդեգրել, քան իր նախորդը:
«Մոջթաբա Խամենեին նույնպիսի բռնապետ է և նույնիսկ ավելի արյունարբու տիրակալ, քան իր հայրը», — ասել է Սանչեսը:





























