Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես ռազմական միջոցներով լուծելն անհնար է։

Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին Իսլամաբադում։ Նա նշել է, որ հանդիպման օրակարգը, հավանաբար, կտարածվի միջուկային ծրագրից դուրս։

Իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ բանակցություններում կարող են քննարկվել հրթիռային ծրագիրը, Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները և անվտանգության երաշխիքները։

Գրոոսսին ընդգծել է, որ երեք շաբաթ տևած մարտերը զգալիորեն փոխել են իրավիճակը՝ լուրջ վնաս հասցնելով Իրանի տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքներին։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, կպնդի ուրանի հարստացման լիակատար դադարեցման վրա։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ հարստացման ժամանակավոր դադարեցումը հինգից տասը տարի ժամկետով կարող է լինել փոխզիջում։

ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է նաև, որ Իրանի միջուկային օբյեկտները որոշակի վնասներ են կրել, սակայն դրանք ծայրահեղ բնույթ չունեն, և երկիրը պահպանել է իր միջուկային հնարավորությունները։ «Լուծումը չի կարող ռազմական լինել»,- ընդգծել է Գրոսսին։