Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ քաղաքի բնակելի թաղամասին հասցված ավիահարվածի հետեւանքով զոհվել է առնվազն վեց քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացրել է Ղոմի նահանգապետի ներկայացուցիչը։
«Ղոմում բնակելի թաղամասի դեմ հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ»,- նշել է Fars գործակալությանն ասել է նահանգապետի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ ռմբակոծված Փարդիսան թաղամասում «երեք բնակելի շենք լուրջ վնաս է կրել»։ Վիրավորների թիվը դեռեւս անհայտ է։





























