Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է հրթիռների լուսանկար՝ անգլերեն լեզվով երախտագիտության խոսքերով, որոնք ուղղված են Գերմանիայի, Հնդկաստանի, Պակիստանի եւ Իսպանիայի ժողովուրդներին։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը իրենց երախտագիտությունն են հայտնում Գերմանիայի, Հնդկաստանի, Պակիստանի եւ Իսպանիայի ժողովուրդներին»,- նշված է հրապարակման մեջ։





























