Իրանը կոչ է արել Մերձավոր Արեւելքի խաղաղ բնակիչներին լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

«Քանի որ մենք պարտավոր ենք ոչնչացնել ամերիկյան ահաբեկչական ուժերը եւ օկուպացիոն ռեժիմը, որտեղ էլ որ գտնենք նրանց, քանի որ նրանք անողոքաբար սպանում են իրանցի խաղաղ բնակիչներին եւ ահաբեկչական հարձակումներ են իրականացնում առանձին անձանց դեմ, մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը՝ վնասը կանխելու համար»,- SNN-ը մեջբերել է հայտարարության տեքստը։