ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում հետագա ռազմական էսկալացիայի աճող ռիսկի վերաբերյալ։

«Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում ռազմական թեժացումը վտանգավոր չափերի է հասնում»,- հայտնել է նա ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԱԿՄԻԽ) 61-րդ նստաշրջանում։ «Կա բարձր հակամարտության հետագա տարածման եւ հակամարտությանն անմիջականորեն ներգրավված երկրներում քաղաքացիական բնակչության տառապանքների աճի ռիսկ»։

Ըստ Թյուրքի՝ տարածաշրջանից դուրս «կան մտահոգություններ լուրջ տնտեսական հետեւանքների վերաբերյալ՝ սկսած աղքատության եւ սովի խորացումից մինչեւ դեղորայքի եւ վառելիքի պակաս»։ Այս առումով ՄԱԿ ներկայացուցիչը «կարեւոր է համարել, որ բոլոր կողմերը դադարեցնեն թեժացումը»։