Իրանում ԱՄՆ եւ Իսրայելի ավիահարվածների եւ ռմբակոծությունների հետեւանքով վնասվել է ավելի քան 92 հազար քաղաքացիական կառույց, այդ թվում՝ առնվազն 71 հազար բնակելի շենք։ Այս մասին տեղեկացրել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը։

«Ցավոք, մինչ օրս գրոհների հետեւանքով վնասվել է 92 662 քաղաքացիական կառույց, որոնցից 71 256-ը բնակելի շենքեր են»,- ասել է նա պետական ​​հեռուստատեսությամբ։ Քոլիվանդը նշել է, որ վնասվել են նաեւ ավելի քան 20 հազար առեւտրային հաստատություններ, 290 բժշկական հաստատություններ եւ Կարմիր մահիկի 17 կենտրոններ։