Փետրվարի 19-ին, ժամը 12.45-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն եւ քամու ուժգնացում: Դժվարանցանելի է Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես նույն վիճակն է, իսկ Շիրակի եւ Արագածոտնի (մարզում ամբողջությամբ փակ են Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները) մարզերի միջհամայնքային ճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են եւ դժվարանցանելի:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ-Լուսաղբյուր հատվածը, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ-Վարդաբլուր հատվածը:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում եւ հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:
Նշենք նաեւ, որ փետրվարի 19-ին, ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը:




























