ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ իր և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի միջև որոշ տարաձայնություններ կան Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերի շուրջ։
«Նա մի փոքր այլ կերպ է մտածում, քան ես։ Բայց դա չի նշանակում, թե մարդը չի կարող կատարել իր պարտականությունները»,— Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը՝ խոսելով Գաբարդի մասին։ Հարցին, թե արդյոք վստահում է նրան, ամերիկյան առաջնորդը պատասխանել է. «Այո՛, իհարկե»։
«Ես շատ խիստ եմ տրամադրված այն հարցում, որ չեմ ուզում Իրանը միջուկային զենք ունենա»,— ընդգծել է նա։ «Նա, հնարավոր է, մի փոքր ավելի մեղմ է տրամադրված այս հարցում։ Բայց դա նորմալ է»,— նշել է նա Գաբարդի մասին, ով պաշտոնապես համարվում է ԱՄՆ բոլոր 18 հետախուզական գերատեսչությունների գործունեության համակարգողը։ Թրամփը Սպիտակ տուն է վերադարձել Ուեսթ Փալմ Բիչի մերձակայքում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքից, որտեղ անցկացրել էր հանգստյան օրերը։





























