«Իրանում տեղի ունեցող մարդու իրավունքների լուրջ խախտումների» պատճառով՝ այսօր Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել մինչև 2027 թվականի ապրիլի 13-ը երկարաձգել Իրանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցների գործողությունը։
Այս միջոցները ներառում են ճամփորդությունների արգելք և ակտիվների սառեցում, ինչպես նաև դեպի Իրան այնպիսի սարքավորումների արտահանման արգելք, որոնք կարող են օգտագործվել «ներքին բռնաճնշումների համար»։ Բացի այդ, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է միջոցներ տրամադրել ցուցակում ներառված ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Ներկայումս ցանկում ներառված է ընդհանուր առմամբ 262 ֆիզիկական անձ և 53 կազմակերպություն։
ԵՄ-ն այս պատժամիջոցներն առաջին անգամ սահմանել է 2011 թվականին և այդ ժամանակից ի վեր ամեն տարի երկարաձգում է դրանք։





























