Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է դադարեցնեն Իրանի պատմամշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի ոչնչացումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Մենք պնդում ենք, որ հակամարտող կողմերը, հատկապես ԱՄՆ-ն և Իսրայելը, անհապաղ և լիարժեք կերպով դադարեցնեն ռազմական գործողությունները», — ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանում պատմական վայրերի, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտների կործանումը։

Ինչպես հստակեցրել է պաշտոնական ներկայացուցիչը, չինական կողմը «խորապես վշտացած է» այս հակամարտության ընթացքում պատմական արժեքների ոչնչացման փաստով։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, «սեղմ ժամկետներում անցնել երկխոսության ու բանակցությունների և հնարավորինս շուտ վերջ դնել այս պատերազմին, որը չպետք է տեղի ունենար»։