ԱՄՆ-ն շուտով կպատասխանի Հայֆայի նավթավերամշակման գործարանին հասցված Իրանի հարվածին։ Այս մասին The New York Post թերթին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շուտով ամեն ինչ կտեսնեք»,- ասել է նա՝ պատասխանելով Հայֆային հասցված հարվածների վերաբերյալ իր արձագանքի մասին հարցին։

Ավելի վաղ իրանական NourNews գործակալությունը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Հայֆայի նավթավերամշակման գործարանին։