Վաշինգտոնը Իրանի հետ պատերազմում գործողությունների ոչ մի սցենար չի բացառում, այդ թվում՝ ցամաքային զորքերի կիրառումը, սակայն սեփական ծրագրերի բացահայտումը բանակին զրկում է հանկարծակիության առավելությունից։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Մենք որևէ տարբերակ չենք բացառում։ Հնարավոր չէ պատերազմել ու հաղթել՝ հակառակորդին նախապես տեղեկացնելով քո քայլերի կամ մտադրությունների մասին, ներառյալ՝ ցամաքային ներխուժումը։ Ամբողջ իմաստը անկանխատեսելի լինելն է և թույլ չտալը, որ որևէ մեկը հասկանա, թե ինչի ես պատրաստ կամ ինչ չես անելու», — մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հեգսեթը։