Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Այս մասին հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։

Արաղչիի խոսքով՝ Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին լուրերը լիովին անհիմն են։

Նա չի բացառել տարածաշրջանի խաղաղության թշնամիների կողմից նմանօրինակ գործողությունների կրկնությունը։

«Իրանը հավատարիմ է բարիդրացիության սկզբունքին և Թուրքիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմանը, ինչպես նաև պատրաստ է համագործակցել նման դեպքերի հետաքննության հարցում»,- նշել է Արաղչին։