Ըստ իրանական Կարմիր մահիկի ընկերության հայտարարության՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վնասվել է ավելի քան 90 հազար բնակելի շենք, հաղորդում է ԻՐՆԱ-ն։

Կազմակերպության տվյալներով՝ ընդհանուր առմամբ վնասվել է 113 հազար 570 քաղաքացիական կառույց։ Դրանցից 22 հազար 422-ը առևտրային շենքեր էին, իսկ 90 հազար 63-ը՝ բնակելի շենքեր։

Նշվում է, որ Թեհրանում հարձակումների հետևանքով վնասվել է 44 հազար 391 բնակելի և առևտրային շենք։

Բացի դրանից, պատերազմի սկզբից ի վեր լուրջ վնաս են կրել 307 դեղագործական, բժշկական և սանիտարական հաստատություններ, ինչպես նաև շտապ օգնության կենտրոններ։ Ամբողջ երկրում 760 դպրոց ենթարկվել է ուղղակի կամ անուղղակի հարձակման, որի հետևանքով զոհվել է 234 աշակերտ։