ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական «The Telegraph» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, քանի որ դաշնակիցները չեն աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին։
Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքն անվանել է «թղթե վագր» և հայտարարել, որ պաշտպանական դաշինքից Միացյալ Նահանգների դուրս գալու հարցն այժմ «վերանայման ենթակա չէ», գրում է թերթը։
Նա նշել է, որ երկար ժամանակ կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հեղինակությունը։
«Օ՜, այո, ես կասեի, որ դա վերանայման ենթակա չէ», - ասել է Թրամփը թերթին, երբ նրան հարցրել են, թե արդյոք հակամարտությունից հետո կվերանայի Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ-ի անդամակցությունը։
«ՆԱՏՕ-ն երբեք ինձ վրա ազդեցություն չի ունեցել։ Ես միշտ գիտեի, որ նրանք «թղթե վագրեր» են, և Պուտինը, ի դեպ, նույնպես դա գիտի», - հավելել է նա։





























