Բահրեյնում մի քանի պայթյուն է որոտացել՝ ամերիկյան օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հայտնում է Fars-ը:

Բացի այդ, հարվածներ են հասցվել Սիրիայում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտներին:

«Ավերվել են Սիրիայի Հասաքա բազայում և Քուվեյթի Ադիրի բազայում գտնվող ամերիկացի զինծառայողների սպայական զորանոցները, ինչպես նաև Քուվեյթի Ալի ալ-Սալեմ բազայում գտնվող սարքավորումների պահեստը», - նշվում է հաղորդագրության մեջ: