Իրանում սկսված պատերազմի պատճառով առաջացած էներգետիկ ցնցումը լրացուցիչ 16 միլիարդ դոլար է արժեցել Եվրամիության վրա (վառելիքի ներկրման ծախսերի տեսքով)։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը, փոխանցում է The Wall Street Journal-ը։
Հակամարտության սկզբից ի վեր Եվրամիությունում բնական գազի գինը բարձրացել է մոտ 70%-ով, իսկ նավթինը՝ մոտ 60%-ով։
Յորգենսենն ասել է, որ Եվրամիությունը հատուկ քայլերի փաթեթ է մշակում, որը կօգնի անդամ երկրների կառավարություններին պաշտպանել բնակչությանը և բիզնեսին թանկացումներից։
Նա նաև հավելել է, որ ծախսերը կարող են է՛լ ավելի աճել։ «Չպետք է պատրանքներ ունենանք, թե էներգետիկ շուկայի վրա այս ճգնաժամի հետևանքները կարճ կտևեն», - նշել է Յորգենսենը




























