Ավստրիան թույլ չի տվել ԱՄՆ-ին ռազմական թռիչքներ կատարել իր երկնքով։ Պատճառն այն է, որ Ավստրիան չեզոք երկիր է և չի ուզում խառնվել Մերձավոր Արևելքի պատերազմին։ Այս մասին հինգշաբթի հայտնել են Ավստրիայի պաշտպանության նախարարությունից։
«Իսկապես, եղել են հարցումներ, և դրանք հենց սկզբից մերժվել են», — ասել է գնդապետ Միխայել Բաուերը:
Նա ընդգծել է, որ ամեն անգամ, երբ նմանատիպ հարցումը «վերաբերում է պատերազմող երկրի, այն մերժվում է»։
Ավստրիան չեզոք երկիր է դեռ 1955 թվականից։ Այն հյուսիսից, հարավից և արևելքից շրջապատված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով, իսկ արևմուտքից սահմանակից է չեզոք Շվեյցարիային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին, մասնավորապես՝ Ֆրանսիային և Իսպանիային։ Այս երկրները թույն չեն տվել, որ իրենց օդային տարածքն օգտագործվի Իրանի դեմ պատերազմում։
Մարտի կեսերին Շվեյցարիան նույնպես թույլ չի տվել օգտագործել իր երկինքը՝ կրկին պատճառաբանելով, որ ինքը չեզոք երկիր է։





























