Քուվեյթի հողում, ջրում եւ օդում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի սահմաններում. ենթադրյալ ճառագայթային աղտոտման մասին հաղորդագրությունները կեղծ են։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Քուվեյթի Ազգային գվարդիայի ներկայացուցիչ Ջադան Ֆադելը։

«Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը Քուվեյթում ճառագայթման մակարդակի ենթադրյալ բարձրացման մասին կեղծ է: Երկրի մթնոլորտում, հողում եւ տարածաշրջանային ջրերում ճառագայթման ֆոնը մնում է նորմայի սահմաններում»,- նրա խոսքերը մեջբերել է KUNA գործակալությունը։