Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը պնդում է, որ ԱՄՆ ՌՕՈւ F-35 կործանիչը խոցվել է իսլամական հանրապետության կենտրոնական հատվածի երկնքում։ Զինվորականների հայտարարությունը տարածել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«ԱՄՆ ՌՕՈւ F-35 ինքնաթիռը խոցվել եւ կործանվել է Իրանի կենտրոնական հատվածի երկնքում։ Դա հաջողվել է իրականացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՀՕՊ առաջավոր համակարգի օգնությամբ»,- նշվել է Իրանի Գլխավոր շտաբի ներկայացուցչի հաղորդագրությունում։ Զինվորականներն ավելացրել են, որ, իրենց գնահատականներով, «հավանականությունը, որ անձնակազմի անդամները հասցրել են կատապուլտացվել, ցածր է»։





























