Իրանի հարավային Բուշեր նահանգում Իրանի Կարմիր մահիկի ընկերության գրասենյակին հասցված ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել է մարդասիրական օգնություն պարունակող երկու կոնտեյներ։ Այս մասին նշվել է ընկերության թելեգրամ-ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
«Գրոհը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, տեղի ժամանակով մոտ ժամը 5:00-ին, Բուշեր նահանգի Չողադաք շրջանում։ Ոչնչացվել են մարդասիրական օգնություն տեղափոխելու համար օգտագործվող երկու անվավոր կոնտեյներներ, ինչպես նաեւ մեկ ավտոբուս եւ փրկարարական մեքենա»,- նշվել է հայտարարության մեջ։



























