Թեհրանի եւ Քերեջի միջեւ գտնվող B1 կամրջի ամերիկա-իսրայելական գրոհի հետեւանքով զոհերի թիվը հասել է ութի, եւս 95 մարդ վիրավորվել է, հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
«Քերեջի B1 կամրջի ամերիկա-իսրայելական դաժան գրոհի հետեւանքով զոհվել է ութ քաղաքացիական անձ… այդ թվում՝ Բնության օրը նշող անցորդները, եւս 95 մարդ վիրավորվել է»,- նշվել է հաղորդագրության մեջ։





























