Քուվեյթի տարածքում Իրանի հարվածի հետեւանքով վնասվել են էլեկտրակայան եւ աղազատիչ կայան։ Այս մասին հաղորդել է էլեկտրաէներգետիկայի, ջրային պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների նախարարությունը։
«Իրանը Քուվեյթի տարածքում գրոհել է էլեկտրակայաններից մեկը եւ աղազտիչ կայանք՝ վնաս պատճառելով դրանց»,- նշվել է X-ում հրապարակված հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների բրիգադները անմիջապես սկսել են նորոգման աշխատանքը։





























