Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) որոնողական գործողության ժամանակ գտել է ամերիկյան խփված F-35 կործանիչի օդաչուին եւ ձերբակալել նրան, հաղորդել է NourNews գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կործանիչի օդաչուի նստաթոռի կադրերը նախկինում միտումնավոր հրապարակվել էին ամերիկացիներին մոլորեցնելու համար։ Ինչպես հաղորդել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը, F-35 կործանիչը խփվել է ուրբաթ առավոտյան իսլամական հանրապետության կենտրոնական շրջանների երկնքում։




























