Իրանի բանակը անօդաչուներով հարվածներ է հասցրել Հորդանանում եւ Քուվեյթեում ԱՄՆ բանակի տեղակայման վայրերին, ինչպես նաեւ Բահրեյնի ալյումին արտադրող գործարանին։
«Այսօր վաղ առավոտվանից [Իրանի զինված ուժերը] անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել մատակարարման եւ լոգիստիկայի պահեստին եւ Հորդանանում ԱՄՆ ահաբեկչական ուժերի գտնվելու վայրերին, Քուվեյթի «Արիֆջան» ճամբարում գտնվող ԱՄՆ զրահատանկային բրիգադի մեխանիզացված գումարտակի գտնվելու վայրին եւ Բահրեյնի ամենամեծ ալյումինի գործարանին»,- Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը մեջբերել է բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունը։




























