Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան քաղաքի մերձակայքում ամերիկյան մի քանի ուղղաթիռների հարձակումը հետ մղելիս Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի չորս սպա է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ «Իրանի հակաօդային պաշտպանության չորս հրամանատարներ են զոհվել Սպահանի մոտակայքում գտնվող ամերիկյան ուղղաթիռների հետ բախումների ժամանակ»։ Բախման մանրամասները դեռևս անհայտ են։



























