Իսրայելի Հայֆա քաղաքին հասցված իրանական հարվածից հետո երկու մարմին է հայտնաբերվել փլատակների տակ։ Այս մասին հայտնում է N12 հեռուստաալիքը։

Նշվում է, որ փրկարարական ջոկատները շարունակում են ևս երկու անհետ կորածի որոնողական աշխատանքները։ Բժշկական թիմերը դեպքի վայրում օգնություն են ցուցաբերել ութ տուժածի, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։