Թերթը գրում է, որ այս ընտրութուններին ՀՅԴ ֆրակցիայի անդամ Արայիկ Գրիգորյանն ընտրողին կներկայանա առանց ՀՅԴ աջակցության, որպես անկուսակցական թեկնածու: «Նա առաջադրվելու է թիվ 18 ընտրատարածքում, ուր այս պահին պատգամավոր է Մանվել Ղազարյանը (ՀՀԿ-ական, «Վեդի ալկոյի» ղեկավար, որը 2008-ին ստորագրել էր հայտնի հայտարարության տակ եւ այն կարդացել Ազատության հրապարակում), որը չի առաջադրվելու:
Արայիկ Գրիգորյանն արդեն իսկ սկսել է աշխատել... ՀՀԿ-ի համար, սակայն առայժմ չի մտնելու ՀՀԿ: Նրա վրա յուր «թաթիկն» է դրել Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ում դա համարում են նորմալ, քանի որ «համայնքը զորավոր» է, առայժմ կների»,- գրում է «Իրատես de facto»-ն:




























