Ամերիկյան Northrop Grumman MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել Պարսից ծոցի չեզոք ջրերի վրա, այս անգամ՝ իրանական Խարգ կղզու մոտակայքում։ Այս մասին TASS-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Սիցիլիայի իտալական Սիգոնելլա ռազմաբազայից թռիչք կատարած ամերիկյան Northrop Grumman MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը նկատվել է Պարսից ծոցի չեզոք ջրերի վրա՝ իրանական Խարք կղզու շրջանում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ ԱԹՍ-ն ավելի քան 14 կմ բարձրության վրա անցել է կղզու տարածքով, որից հետո թռել է դեպի հյուսիս, ապա շրջվել և սկսել հետադարձ ուղղությամբ շարժվել։ «Սարքը, որի թռիչքները նախկինում ևս բազմիցս արձանագրվել են Պարսից և Օմանի ծոցերի վրա, այդ թվում՝ իրանական Բուշեր քաղաքի շրջանում, արդեն մի քանի ժամ է, ինչ գտնվում է երկնքում»,- հավելել է աղբյուրը։
Նա հիշեցրել է, որ այս տիպի անօդաչու սարքերն ընդունակ են իրական ժամանակում տրամադրել հետախուզական տվյալներ և դիտարկում իրականացնել ծովի ու ցամաքի ընդարձակ տարածքներում, ինչպես նաև ընդլայնել Boeing P-8 Poseidon տիպի հակասուզանավային ինքնաթիռների հնարավորությունները:





























