ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ ակտիվ բանակցությունների փուլը կշարունակվի ընդհուպ մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված գործարքի կնքման վերջնաժամկետը։

«Մինչ այդ դեռ պետք է բազմաթիվ բանակցություններ վարել Իրանի հետ»,- ասել է Վենսը Բուդապեշտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Թրամփն Իրանի նոր իշխանություններից պահանջել էր անհապաղ գործողություններ կիրառել՝ սպառնալով ոչնչացնել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները։ Բացի այդ, Թրամփը հայտարարել էր Իրանին հզոր հարվածներ հասցնելու և երկիրը «քարի դար» ուղարկելու ծրագրերի մասին։