ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կատարել է Իրանում իր առջև դրված բոլոր ռազմական խնդիրները և պատերազմը շուտով կավարտվի։
«Միացյալ Նահանգները մեծ մասամբ իրականացրել է իր ռազմական նպատակները։ Դեռ կան որոշ բաներ, որոնք մենք կցանկանայինք անել։ Օրինակ, մենք կարող էինք մի փոքր ավելի շատ ռազմական աշխատանքներ կատարել Իրանի զենք արտադրելու կարողության վերաբերյալ։ Սակայն Միացյալ Նահանգների ռազմական նպատակները մեծ մասամբ իրականացված են։ Սա նշանակում է, որ, ինչպես ասել է նախագահ [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը], այս պատերազմը շատ շուտով կավարտվի», - նշել է Վենսը։


























