Իրանը հրատապ անվտանգության նախազգուշացում է հրապարակել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի վերոնշյալ կամուրջներով անցնել ցանկացողների, բնակիչների և բոլոր նրանց համար, ովքեր ծրագրում են անցնել վերոնշյալ կամուրջներով, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։

«Տեղեկացնում ենք Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի բնակիչներին, ռեզիդենտներին և բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հատել պատկերում նշված կամուրջները. այսօր՝ Թեհրանի ժամանակով 23:00-ից մինչև հետագա ծանուցումը, այդ տարածքները հայտարարվում են փակ ռազմական գոտիներ։

Էր Ռիադ-Ջիդդա ցամաքային կամուրջը (մայրուղի), Սաուդյան Արաբիա

Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի միջև գտնվող Ֆահդ թագավորի կամուրջը

Շեյխ Զայեդի կամուրջը Աբու Դաբիում

Ձեր կյանքը փրկելու համար անհապաղ ձեռնարկեք հետևյալ միջոցները.

Հնարավորինս արագ լքեք տարածքը և խուսափեք ցանկացած տեղաշարժից։

Օգտագործեք անվտանգ և նշանակված ելքի ուղիները։

Այս նախազգուշացումն անտեսելը կարող է վտանգի ենթարկել ձեր կյանքը։

Միևնույն ժամանակ, Ջաֆայում (օկուպացված Թել Ավիվ) բնակվող պաղեստինցի եղբայրներին և քույրերին խորհուրդ է տրվում. ոչ մի դեպքում չպետք է մոտենաք ստորև բերված պատկերներում նշված տարածքներին, մասնավորապես՝

431 երթուղու վրա գտնվող № 8 երկաթուղային կամրջին

Յարկոնի երկաթուղային կամրջին, Թել Ավիվ:

Խստորեն կոչ ենք անում ձեզ լիովին խուսափել այդ տարածքներին մոտենալուց կամ տեղաշարժվելուց»,- հաղորդում է ԻՐՆԱ-ն։