Ապրիլի 8-ին հաստատված հրադադարից հետո պայթյուններ են որոտացել Իրանի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանում, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Մասնավորեցվում է, որ մի քանի պայթյուն է գրանցվել Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանում։

Կղզին գտնվում է Պարսից ծոցում։